Логотип

Իրանն ի պատասխան յուրաքանչյուր սպանության՝ հարվածելու է Microsoft-ին, Apple-ին, Google-ին, Nvidia-ին, Tesla-ին և այլն

Դուք անտեսել եք ահաբեկչական գործողությունները դադարեցնելու մասին բազմիցս արված մեր նախազգուշացումները, և այսօր, ձեր և ձեր իսրայելցի դաշնակիցների ահաբեկչական հարձակումների արդյունքում, մի քանի Իրանի քաղաքացիներ մարտիրոս են դարձել, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, գրում է Pars Today-ը։

«Քանի որ ամերիկյան տեղեկատվական և ինտելեկտուալ տեխնոլոգիաների (ICT) և արհեստական ​​բանականության ընկերություններն ահաբեկչական թիրախների մշակման և հետևման հիմնական տարրն են, այդ ահաբեկչական գործողություններին ի պատասխան՝ ահաբեկչական գործողություններին մասնակցող հիմնական հաստատություններն այսուհետև օրինական թիրախներ կհամարվեն։

Այդ հաստատությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել իրենց աշխատավայրերը։ Տարածաշրջանի բոլոր երկրներում այդ ահաբեկչական ընկերությունների մոտ գտնվող տարածքների բնակիչներին ևս խորհուրդ է տրվում լքել տարածքը մեկ կիլոմետր շառավղով և տեղափոխվել անվտանգ վայր։

Չորեքշաբթի օրվանից ահաբեկչական պլանավորմանը ակտիվորեն մասնակցող ընկերությունները կենթարկվեն պատասխան միջոցառումների՝ ի պատասխան յուրաքանչյուր սպանության։

Նման ընկերությունների թվին են պատկանում՝

Sisco-ն

HP-ը

Intel-ը

Oracle-ը

Microsoft-ը

Apple-ը

Google-ը

Meta-ն

IBM-ը

DEL-ը

Plantier-ը

Nvidia-ն

Morgan-ը

Tesla-ն

GE-ն

Spire Solution-ը

G42-ը

Boeingը-ը:

News.am