ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում առնվազն 555 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկը իր Telegram– ալիքում։
Մահացածների մեկ երրորդը իրանցի դպրոցականներ և ուսուցիչներ են, որոնք դպրոցին հասցված հարվածի զոհ են դարձել։
«Մինչ այս պահը 131 քաղաքային շրջան է հարձակման ենթարկվել։ Ավելի քան 100 հազար փրկարարներ են բերվել մարտական պատրաստության, գործարկվել է 4030 թեժ գիծը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին շուրջ 4 մլն կամավոր գտնվում է պատրաստության վիճակում`մարդասիրական, սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։
Միևնույն ժամանակ IRNA-ն հաղորդում է, որ կրթության նախարարության տվյալներով՝ Իրանի բոլոր մակարդակների դպրոցներում դասերը մինչև տարեվերջ անցել են հեռավար ռեժիմի։
Sputnik Արմենիա
