Логотип

Իրանում ավելի քան 200 կին և երեխա է զոհվել հակամարտության ընթացքում. Մոհաջերանի

Իրանում ավելի քան 200 կին և երեխա է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Հարձակումների ընթացքում 206 կին և երեխա է զոհվել», – ասել է Մոհաջերանին, որի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը:

Նա հակամարտության զոհերի վերաբերյալ ընդհանուր տվյալներ չի հայտնել, սակայն ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է ավելի քան 1,3 հազար զոհվածների մասին:

Մոհաջերանիի խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել շուրջ 100 առողջապահական օբյեկտներ, ինչպես նաև 16 մեքենա ու շտապօգնության ուղղաթիռ, զոհվել է 11 բուժաշխատող:

Sputnik Արմենիա