Логотип

Իրանում վերացրել են պարտադիր կերպով հիջաբ կրելը

Իմամի և Առաջնորդության ուղու հետևորդների ճակատի գլխավոր քարտուղար և Իրանի պետական շահերի որոշման խորհրդի անդամ Մոհամմադրեզա Բահոնարը Khabar Online գործակալության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս հիջաբ կրելու վերաբերյալ չկա որևէ պարտադիր օրենք, որը պետք է խստորեն պահպանվի։

«Համակարգի ընդհանուր դիրքորոշումն այժմ այն ​​է, որ պարտադիր կերպով հիջաբ կրելու մասին օրենքը էլ պարտադիր չէ: Եթե նկատեք, որ այս որոշումն օգտագործվում է կանոնները խախտելու կամ տուգանք կիրառելու համար, կարող եք հաղորդել դրա մասին՝ զանգահարելով 110 հեռախոսահամարով», – ասել է նա:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում դեմ էր արտահայտվել պարտադիր կերպով հիջաբ կրելուն։

«Մարդիկ ընտրության իրավունք ունեն», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Մահսա Ամինիի մասին հարցին, ում մահը երեք տարի առաջ Իրանի բարոյականության ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո համազգային բողոքի ցույցեր էր առաջացրել։

News.am