Логотип

Իրանցի պատգամավոր․ Ալիևն է պնդել, որ սահմանային ամբարտակի բացմանը ժամանի Ռաիսին

Իրանի և Ադրբեջանի նախարարները պետք է ներկա լինեին զրոյական սահմանային կետում ամբարտակի բացմանը, սակայն Իլհամ Ալիևի պնդմամբ Իրանի հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռաիսին համաձայնվել էր անձամբ մասնակցել արարողությանը, Իրանի խորհրդարանի անդամ Քեմրան Ղոզանֆարիի խոսքերը մեջբերում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

Ինչպես ընդգծում է աղբյուրը, այս միջադեպից մի քանի օր առաջ Ալիևը հանդիպում է ունեցել նաև իսրայելցի ռաբբիների հետ։

«Իսլամական Հանրապետության ուժերի ձեռքում հայտնված փաստաթղթերից մեկի համաձայն՝ 2024 թվականի մայիսի սկզբին կայացած փակ խորհրդակցության ժամանակ ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է լիկվիդացնել Իրանի բարձրաստիճան և կարևոր գործիչներից մեկին։

Իրանական հետախուզական գործակալությունների կողմից ձեռք բերված այլ փաստաթղթերի մեջ կան Պենտագոնի նյութեր, որոնք հիշատակում են ուղղաթիռի կործանման մասին: Դրանք հստակորեն նշում են, որ միջադեպը ծրագրվել և կազմակերպվել է Իսրայելի կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Բաքվի մասնակցությամբ», – գրում է աղբյուրը:

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են 2024 թվականի մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նրանք վերադառնալիս են եղել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ՋրԷԿ-ի բացման արարողությունից, որտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

News.am