Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը շփոթված է Հայաստանի իշխանությունների գործողություններից։ Հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որը անհետ կորած անձի ազգական է և մասնակցում է Երևանում անցկացվող բողոքի ակցիային։
Նա հիշեցրել է, որ հանձնաժողովը 2022 թվականին Նիդերլանդների իշխանություններից դրամաշնորհ է ստացել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների խնդրով զբաղվելու և նրանց ճակատագրերը պարզելու համար։ Իրականացվել են ծավալուն հետազոտություններ և զեկույցը ներկայացվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Փաստաբանը հավելել է, որ դրանից իրենց համար պարզ է դարձել, որ ՀՀ իշխանությունները խաբում են նրանց։ Ըստ նրա տեղեկությունների՝ ՀՀ իշխանությունների խնդրանքով զեկույցը հեռացվել է կազմակերպության կայքից։ Հանձնաժողովի համար ևս պարզ է, որ եթե նախկինում խոչընդոտում էր միայն Ադրբեջանը, իսկ հիմա՝ նաև Հայաստանը։
Փաստաբանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մանիպուլյացիաներ են անում ԴՆԹ թեստերի հետ, ինչը կասկածի տակ է դնում թեստերի հուսալիությունը։
Հանձնաժողովը հաշվի է առել նաև անհետ կորածների ընտանիքների մտահոգությունները։ «Նրանք երեք տարի աշխատել են՝ մտածելով, որ առնվազն մի պետություն հետաքրքրված է որոնումներով և հանկարծ գործընթացը կանգ է առնում։ Ի՞նչ արձագանք կարող է լինել», – եզրափակել է Տաթևիկ Սողոյանը։
News.am
