Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը մտավախություն ունի, որ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթը եկեղեցու դեմ՝ դատական ակտը չկատարելու համար, կարող է հարվածի տակ դրվել փետրվարին Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը։
Գևորգ սրբազանը կարգալույծ է հռչակվել հունվարի 27-ին, իսկ հունվարի 29-ին հայտնի է դարձել, որ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ։
Նա անհիմն է համարում պնդումը, թե Գերագույն Հոգևոր Խորհուրդը ընդունել է տնօրինություն հատուկ իբրև թե դատական ակտը խոչընդոտելու նպատակով։ Դանիելյանը պնդում է՝ եկեղեցին իրավասու է կայացնելու որոշումներ և եթե դրա համար կան բավարար հիմքեր, հակառակը՝ չկայացնելը կարող է խնդրահարույց լինել։
Panorama.am
