Логотип

Իրավապահները խուզարկություն են իրականացնում նաև «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում

Իրավապահները խուզարկություններ են իրականացվում նաև «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։

«Իրավապահներն առավոտից «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրենի` Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, աշխատասենյակի դուռը փակ է: Չգիտենք` որ մարմինն է իրականացնում գործողությունները»,– NEWS.am-ի հետ զրուցում ասել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը:

Նա նշել է, որ Արմեն Չարչյանն այսօր վիրահատություններ պետք է իրականացներ, դրանք կիրականացվեն այլ մասնագետների կողմից:

ՔԿ–ից այս առնչությամբ միայն նշել են հետևյալը. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»։