Логотип

Իրավապահները վերծանել են Մհեր Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրավապահները վերծանել են ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գոհար Գալստյանի հեռախոսի հաղորդագրությունները, ինչից հետո պարզվել է, որ վերջինս անձնական բնույթի հարաբերությունների մեջ է ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ, այս մասին հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։

«Գոհար Գալստյանը Մերձավանի դպրոցում ուսուցչի փոխարինող է։ Օրեր առաջ մերձավանցիները հավաքվել էին դպրոցի բակում` պահանջելով արգելել Գալստյանի մուտքը ուսումնական հաստատություն։ Անձնական զրույցներում գյուղի բնակիչներն ասում են՝ «սրբապիղծները» չպետք է ապրեն Մերձավանում։

Բնակիչներից մեկը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ Ախտոյանների ընտանիքը պետք է հեռանա գյուղից։

«Չենք ցանկանում իրենց տեսնել գյուղում, թո՛ղ չգան այս գյուղ, մենք այստեղ ապրում և երեխա ենք մեծացնում»,-ասաց նա։

Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունների կազմակերպիչը Ախտոյաններն են, մասնավորապես, ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը, ով սպանություններից տասը օր առաջ մեկնել է արտերկիր։ Իրավապահները դեռևս որևէ գործընթաց չեն սկսել՝ Ախտոյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Մերձավանցու խոսքով՝ բոլորն արդար քննություն են պահանջում»,- գրել է լրագրողը։

Aysor.am