Логотип

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ամերիկայի քաղաքացիներին լքել Իրաքը՝ վկայակոչելով հարձակումների և առևանգումների ռիսկը։

«Իրաքում հարձակումներ են տեցի ունեցել ԱՄՆ քաղաքացիների և ամերիկյան շահերի վրա, և ամերիկացիներն առերեսվում են առևանգման վտանգի հետ», — ասված է հայտարարության մեջ։ «Հարձակման են ենթարկվել ամերիկյան ընկերությունները, օտարերկրացիների կողմից հաճախակի այցելվող հյուրանոցները, ինչպես նաև Իրաքում գտնվող այլ օբյեկտներ, ներառյալ նրանք, որոնք կապված են ԱՄՆ-ի հետ»։

Իրաքի օդային տարածքը փակ է, սակայն ցամաքային սահմանները բաց են մնում Հորդանան, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Թուրքիա մեկնելու համար։

«Ամերիկացիները պետք է լրջորեն դիտարկեն այս ցամաքային երթուղիներից մեկով մեկնելու հնարավորությունը, եթե գտնում են, որ դա անվտանգ է», — նշված է հայտարարության մեջ։

News.am