Հաստատվել է Իրաքի արևմուտքում կործանված ամերիկյան KC-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի բոլոր վեց անդամների զոհվելը։ Դրա մասին ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
«Ինքնաթիռը կորել է մարտի 12-ին «Էպիկական կատաղություն» գործողության ժամանակ բարեկամական օդային տարածքով թռչելիս։ Միջադեպի հանգամանքները քննվում են։ Վթարը տեղի է ունեցել ոչ թշնամու, ոչ էլ բարեկամական կրակի հետևանքով»,- նշել է ԱՄՆ բանակը։
Անձնակազմի վեց անդամից երկուսը վթարից հետո անհետ կորած էին համարվում, անձնակազմի մյուս չորս անդամի զոհվելու մասին հայտարարվել էր ավելի վաղ:
News.am
