Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի հետ, որը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանում էր։ Հանդիպման մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Տեղի է ունեցել ռուս-հայաստանյան հարաբերությունների արդիական հարցերի շուրջ անկեղծ և բովանդակալից մտքերի փոխանակում։ Ռուսական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոսկվայի և Երևանի միջև ռազմաքաղաքական, առևտրային, տնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների արագ գործնական իրականացմանը։ Պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը՝ ավանդական դաշնակիցների հետ համագործակցության հաշվին։
Քննարկվել են նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցության հարցերը։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր՝ տարածաշրջանային տեսանկյունից։ Նշվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի անխափան գործունեության կարևորությունը։
News.am
