Անքորիջում Պուտինի և Զելենսկու հավանական հանդիպման հարցը չի քննարկվել, թեման բարձրացվել է միայն Վաշինգտոնում Թրամփի և նրա հյուրերի բանակցությունների արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը NBC հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը պատրաստ է Զելենսկու հետ հանդիպմանը՝ պայմանով, որ այնտեղ կլինի նախագահական օրակարգ, և նրա հետ հանդիպելը, որպեսզի նա ևս մեկ հնարավորություն ունենա լինել ուշադրության կենտրոնում, նպատակահարմար չէ:
Լավրովը նաև հայտնել է, որ Մոսկվան ավելի վաղ առաջարկել էր բարձրացնել պատվիրակությունների մակարդակը բանակցություններում՝ կոնկրետ թեմաներ քննարկելու համար, որոնք պետք է հասցվեն Պուտինի և Զելենսկու ուշադրությանը: Դրանք հումանիտար, ռազմական և քաղաքական բնույթի հարցեր են։ Արդեն մեկ ամսից ավելի է անցել, իսկ Կիևից պատասխան չկա։
Ռուս նախարարի կարծիքով՝ Եվրոպայի ներկայացուցիչների արձագանքը Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը, նրանց այցը Վաշինգտոն և հետագա գործողությունները խոսում են այն մասին, որ նրանք խաղաղություն չեն ցանկանում: Արևմուտքն ուզում է, որ Ուկրաինայի համար առաջարկվող անվտանգությունը կառուցվի Ռուսաստանի դեմ, նա պատրաստ է օկուպացիոն ուժեր ուղարկել ուկրաինական տարածք՝ Ռուսաստանին զսպելու համար, բայց դա այն ձևը չէ, որով պետք է գործել տվյալ դեպքում։ Նա հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկման ժամանակ պետք է լինի կոնսենսուս, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը:
Sputnik Արմենիա