Ինչ-որ մեկն ակնհայտորեն ցանկանում է խաթարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում բանակցությունների հեռանկարները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձգտել Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների մեկնարկին։
Լավրովի կարծիքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Բահրեյնի բանաձևի նախագիծը, որը ներկայում քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հազիվ թե բարելավի ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորությունները։
Լավրովը հավելել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կարող է օգտագործվել բանակցությունները խափանելու կամ Իրանի դեմ ագրեսիան հետադարձ ուժով օրինականացնելու համար։
«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի փակված խնդրի մասին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
News.am
