Логотип

Լավրով․ Իրանի շուրջ հակամարտության հետևանքները գլոբալ մասշտաբ են ստացել

Իրանի շուրջ հակամարտության հետևանքները դուրս են եկել Մերձավոր Արևելքի տարածաշրջանային սահմաններից և ձեռք են բերել գլոբալ մասշտաբներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է TASS-ը։

«Նրանք, ովքեր այս իրադարձություններին զուգահեռ զբաղվում են ագրեսիային ուղղված արձագանքով, ովքեր ահաբեկչություն են իրականացնում էներգետիկ ենթակառուցվածքների, ածխաջրածիններ տեղափոխող լցանավերի դեմ, ահաբեկչական գործողություններ են անում, նրանք, իհարկե, հավանաբար ցանկանում են ուշադրություն գրավել իրենց վրա։ Բայց հետևանքները շատ ավելի լայն են։ Եվ դրանք արդեն բոլորովին տարածաշրջանային չեն, դրանք ունեն գլոբալ մասշտաբ» — նշել է նախարարը։

«Ինչ վերաբերում է այս հակամարտության հեռանկարներին, դժվար է ասել։ Վերջերս ԱՄՆ նախագահ (Դոնալդ) Թրամփն ասաց, որ Իրանը, մեջբերում եմ՝ «լիովին ջախջախված է»։ Իսկ նույն օրը Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարում է. «Մենք դեռ հազար թիրախ ունենք առջևում և կաշխատենք այդ թիրախների ուղղությամբ առնվազն մինչև Փեսախ», այսինքն՝ ևս առնվազն երեք շաբաթ։ Ուստի դժվար է կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ճգնաժամը, ինչով այն կարող է ավարտվել, եթե հենց հիմա անհապաղ կանգ չառնեն, ուշքի չգան և չսկսեն մշակել պայմանավորվածություններ, որոնք այս անգամ չեն ձախողվի», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դրա համար «երաշխիքներ են պետք»։ «Ես հիանալի հասկանում եմ, որ Իրանը նման երաշխիքների կարիք ունի», — հավելել է նախարարը։

News.am