Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել Ռուսաստանից՝ փոխգործակցության սեփական կառույցներ կառուցելու միջոցով և Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության Մինսկի երրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է TASS-ը։
«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կառուցում են իրենց սեփական երկխոսությունները, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ և Արևմուտքը փորձում է այդ կապերը օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի Դաշնությունից կտրելու նպատակով, – նշել է նա: – Մենք կկանխենք նման միտումները բոլոր առկա հնարավորություններով՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական»։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը «երբեք չի համաձայնի, որպեսզի Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում իր դաշնակիցների ու համախոհների բարի կամքն օգտագործվի և չարաշահվի» և որի «նրանց մղեն դեպի ՌԴ-ի հետ հակազդեցության, ինչը բացարձակապես անբնական է նրանց տնտեսական և քաղաքական շահերի համար»։
News.am
