Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած մտահոգությունների նկատմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ТАСС-ը։
«Հայկական կողմը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի ներկայացրած մտահոգություններին»,- նշել է Լավրովը:
«Կտեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանան հարաբերությունները գործնականում»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում ապրիլի 1-ին։
News.am
