Логотип

Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստան – Ռուսաստան ուղղությամբ բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երթևեկությունը սահմանափակվել էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 109 կմ հատվածում։ Պատճառը տեղի ունեցած սելավային հոսքն էր։ Այս պահի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է։

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով անցնում է օրական շուրջ 150 հայկական բեռնատար։

Sputnik Արմենիա