Հայաստանն աջակցել է Մինսկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված որոշումների մեծամասնությանը։ Այս մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ միջոցառմանը բարձր մակարդակով մասնակցել են 9 անդամ պետությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով միացել է նիստին հեռակա կարգով։
Լեբեդևը նաև նշել է, որ Համագործակցությունում որևէ պետության կողմից ակտիվության նվազման նշաններ չեն դիտվում։
Alpha News