ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են խաղաղության ուղղությամբ առաջընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հանդիպումից հետո։
Ըստ Լեբեդևի, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ջերմ զրույց են ունեցել Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։
«Դուք հավանաբար ինքներդ տեսաք, որ ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց են ունեցել և քննարկել են ոչ թե վիճելի հարցեր, այլ այն, թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում», – ասել է Լեբեդևը։
Նա նաև նշել է, որ «շատ ջերմ և իմաստալից զրույցներ են տեղի ունեցել նաև այլ պետությունների ղեկավարների միջև՝ ուշագրավ է, որ կոնկրետ առաջարկներով և նախագծերով»։
News.am