Հունվարի 25-ին լրացավ խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի ծննդյան 100-ամյակը։
Նա ռազմաճակատ է մեկնել 16 տարեկանում և իր ամուսնու՝ Գևորգի հետ միասին անձնվիրաբար ծառայել է Հայրենիքին մինչև պատերազմի ավարտը: Գոհար Լևոնովնան արժանացել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի, Պատվո շքանշանների և պետական այլ պարգևների:
Լեգենդար հետախույզի ծննդյան առիթվ ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը տելեգրամյան ալիքում ներկայացրել է նրան նվիրված ««Անիտա» ծածկանվամբ» փաստագրական ֆիլմը, որը նկարահանվել է հենց Գոհար Լևոնովնայի մասնակցությամբ և պատմում է սիրո, հավատարմության ու մասնագիտական պարտքի մասին:
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան արդեն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հետախուզական խմբին։
Նա վախճանվել է 2019 թվականի նոյեմբերի 25–ին` 93 տարեկանում։
Sputnik Արմենիա
