Երեկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Լեգիայի» պարտությունից հետո լեհ երկրպագուները խուլիգանական վարքագիծ են դրսևորել Երևանում՝ Վերնսիաժի հատվածում կոտրելով ամեն ինչ։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։
«ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի»,- նշեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
