Логотип

Լեմկինի ինստիտուտը Թրամփին ուղղված բաց նամակում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին ։

«Հայաստանի Հանրապետությունը, որը ներքաշված է իր ներքին ճգնաժամի մեջ, քանի որ պետությունը ճնշում է գործադրում Հայ Առաքելական եկեղեցու՝ աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկի նկատմամբ, ոչ մի ազնիվ ջանք չի գործադրել պատանդներին ազատ արձակելու համար, քանի որ նրա ներկայիս ղեկավարությանը վախեցնում են և՛ Ադրբեջանը, և՛ պատանդները։ Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը, որը զգալի քաջություն է ցուցաբերել Ադրբեջանի շրջափակման ժամանակ, արժանացել է հայ բնակչության զգալի մասի հարգանքին՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը խանգարի նրան քայլեր ձեռնարկել իր հարգանքն ու հեղինակությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ամրապնդելու համար»,- ասված է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի բաց նամակում։

News.am