Логотип

Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայելի ներխուժած շրջաններից. հարձակումները շարունակվում են

Լիբանանի բանակը կոչ է արել երկրի հարավում գտնվող գյուղեր և քաղաքներ վերադարձող քաղաքացիներին խուսափել Իսրայելի ներխուժած տարածքներից, հաղորդում է «Al Jazeera»-ն։

«Տարածաշրջանային իրադարձությունների և հրադադարի մասին լուրերի տարածման համատեքստում բանակի հրամանատարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ հարավային բնակավայրեր վերադառնալուց և չմոտենալ այն տարածքներին, որտեղ առաջ են շարժվել իսրայելական զորքերը։ Դա անհրաժեշտ է սեփական անվտանգությունն ապահովելու համար, քանի որ հակառակ դեպքում մարդիկ կարող են վտանգել իրենց կյանքը», – ասված է լիբանանյան բանակի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա: Այսօր առավոտյան իսրայելական կողմը հանդես է եկել հարավային քաղաքներից մեկի բնակիչների հարկադիր տարհանման նոր սպառնալիքով՝ նշելով, որ շուտով այդ ուղղությամբ հարված կհասցվի:

Լիբանանյան բանակը նաև հորդորել է երկրի հարավի բնակիչներին հետևել տեղում տեղակայված զորամիավորումների ցուցումներին, ինչպես նաև լինել առավելագույնս զգոն և զգուշանալ տարածաշրջանում հայտնաբերված չպայթած զինամթերքից կամ կասկածելի առարկաներից:

News.am