Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը ընտրեց կանգնել հայ ժողովրդի արյունահեղության պատասխանատուների կողքին։ Այդ մասին գրում է Լիբանանի հայ համայնքը․
«Ավելի քան 10,000 հայ սպանված է, մեր պատմական հողերը շարունակում են մնալ օկուպացիայի տակ, իսկ երկու տասնյակից ավելի հայեր ապօրինի կերպով պահվում են Բաքվի բանտերում, մինչդեռ Աննա Հակոբյանը ժպտում է դահիճների հետ կանգնած։
Այս ամոթալի ներկայացումը տեղի է ունեցել Չինաստանում, որտեղ Հակոբյանը հանդիպել է Մեհրիբան Ալիևայի և Էմինե Էրդողանի հետ»,– նշվում է հայտարարության մեջ։
News.am