Լիսաբոնի հայտնի «Գլորիա» ֆունիկուլյորի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC News-ը։
Պորտուգալիայի շտապօգնության ծառայությունները հայտնում են, որ տուժածներից հինգը գտնվում են ծանր վիճակում։
Մնացած 13 մարդիկ, նրանց թվում՝ մեկ երեխա, թեթև վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքի վայրում մի քանի մարդ հայտնվել է ծուղակում։
Ըստ իշխանությունների՝ բոլորը դուրս են բերվել։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։
News.am