Логотип

Լիցենզիայից զրկելու դեպքում սեփականատիրոջը պետք է վճարվի շուկայական արժեքը + 15 տոկոս

Լիցենզիայից զրկելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է արվի առաջարկ սեփականատիրոջը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝անդրադառնալով հարցին, եթե ՀԾԿՀ–ն զրկի ՀԷՑ–ին լիցենզիայից, այդ դեպքում, ինչպե՞ս է գործունեությունը իրականացնելու այդ կառույցը։

«Չհամաձայնելու կամ անգործություն ցուցաբերելու, չպատասխանելու դեպքում արդեն պետք է, ըստ ինձ, 60 հոդվածի համաձայն գերակա շահի խնդիր պետք է ճանաչվի և բնականաբար վճարվի շուկայական արժեք գումարած 15%։ Այդպես է պետությունը գերակա շահը ճանաչում՝ անկախ գնահատողի կողմից տրված գնահատական պլյուս 15% սեփականատիրոջը պետք է վճարվի։

Ես առաջին օրվանից, երբ դեռևս վարույթը չէր նախաձեռնվել, ժողովրդին տեղեկացրել եմ, որ ժողովուրդ ջան, մի քանի հարյուր միլիոն դոլար պետությունը պետք է վարկերը տեղափոխի իր վրա, այսինքն պետական երաշխիք տա, որը արդեն հանդիսանում է պետական պարտք, և մի քանի հարյուր միլիոն դոլար էլ պետք է վճարի սեփականատիրոջը։ Մեր պաշտոնյաները շատ խելոք, լուրջ դեմքով ասում են՝ մենք գումարն ունենք, բյուջեն և այլն։ Բայց անգամ արտաքին պարտք ներգրավելու դեպքում էլ մենք բոլորս ենք դա վճարելու, ինչպես այսօրվա եղած արտաքին պարտքը»։

News.am