Այսօր Լոռու մարզի դպրոցներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել 13–ամյա մի տղա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Նա 12:50-ի սահմաններում տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Հ.-ին բուժկենտրոն են տեղափոխել հենց այն դպրոցից, որտեղ նա սովորում է։
Ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Sputnik Արմենիա
