Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքների միավորում է նախատեսվում, տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկել է նախագիծ, որով իշխանությունները մտադիր են համայնքային փնջեր ձևավորել։
Առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է խոշորացված երեք համայնք՝ վերոնշյալ երեք մարզում։
Նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ նոր համայնքային փնջերը. Լոռու մարզի Ստեփանավան, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 20 բնակավայրով, Սյունիքի մարզի Գորիս, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 28 բնակավայրով, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրով։
Armenia Today
