Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը։
«Գիտեք, որ Հայաստանը, կարծես թե նույնիսկ չի էլ աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այս առումով դժվար իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Շատ դժվար իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ և նրբանկատ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում», – ասել է Բելառուսի առաջնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։
Sputnik Արմենիա
