Логотип

Լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ. «Transparency International»-ի փորձագետը՝ ՀՀ համակարգային կոռուպցիայի մասին

Մենք չենք կարող պնդել՝ Հայաստանում կա՞ համակարգային կոռուպցիա, թե՞ ոչ։ Եվ դրա պատճառը պարզ է։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։

ՀԿ ներկայացուցչի խոսքով՝ դա պարզելու համար անհրաժեշտ է շատ լուրջ հետազոտություններ իրականացնել։ Փորձագետը պարզաբանել է, որ երկրում կոռուպցիայի մակարդակը որոշելու համար պետք է հասկանալ և սահմանել ինչպես մասնակիցների մասշտաբը, այնպես էլ նրանց դիրքը հասարակության մեջ։ «Մենք պետք է հասկանանք, թե կոռուպցիայի ինչպիսի մասշտաբի հետ գործ ունենք։ Օրինակ՝ համակարգային կոռուպցիայի փոքր մասշտաբը շատ տարածված է և դա անում են ցածր օղակի չինովնիկները», – ասել է Հոկտանյանը՝ հավելելով, որ գոյություն ունեն նաև «մեծ կոռուպցիա» և «բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիա», որոնք նույնական չեն։

ՀԿ ներկայացուցիչը միևնույն ժամանակ կարծում է, որ Հայաստանում տարածված է ավելի շուտ «մեծ կոռուպցիան»՝ բարձրաստիճան պաշտոնյաների համապատասխան մասնակցությամբ։

News.am