ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է գրավել «Grand Chess Tours Finals» շախմատային հեղինակավոր մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարն անցկացվել է երկու փուլով՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Արոնյանը պարտվել է ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային: Մյուս կիսաեզրափակչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթել է հնդիկ Ռամեշբաբա Պրագնանանդհային:
Երրորդ տեղի համար պայքարում Լևոն Արոնյանը 20:8 հաշվով հաղթել է Պրագնանադհային և այս հաղթանակով ապահովել իր մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։
Մրցաշարի հաղթող է դարձել Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը եզրափակիչում հաղթել է Ֆաբիանո Կարուանային:
Sputnik Արմենիա