Логотип

Լևոն Զուրաբյան․ Փաշինյանն իր հավատարիմ ծառայությամբ գնել է Արևմուտքի լռությունը և արդեն իսկ սկսել է կեղծել ընտրությունները

«Արևմուտքը աչք է փակելու Հայաստանում կատարվող հակասահմանադրական ապօրինությունների և հալածանքների վրա, որովհետև Փաշինյանին օգտագործում է որպես գործիք՝ աշխահաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Փաշինյանն իր հավատարիմ ծառայությամբ գնել է Արևմուտքի լռությունը և արդեն իսկ սկսել է կեղծել ընտրությունները, որովհետև արդար, ժողովրդավարական ընտրություններում հաղթելու ոչ մի շանս չունի։ Հոգևորականների ձերբակալությունները ևս մեկ ապացույց են, որ Փաշինյանը ոչնչացնում է բոլոր այն ուժերին, որոնք կարող են կանգնել մեր ինքնության պաշտպանության գործին»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ինչու՞մ էր մեղավոր Սամվել Կարապետյանը․ հարցրեք միջազգային իրավաբանների, փաստաբանների, կասեն, որ ոչ մի հանցակազմ չկար Սամվել Կարապետյանի խոսքում։ Բայց այդ մարդուն ձերբակալում են ակնհայտ խախտումներով, և Արևմուտքը ձայն չի հանում։ Պատճառը պարզ է՝ աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը ցանկացած պետության համար շատ ավելի կարևոր է, քան իրենց գաղափարախոսական հիմնադրույթները։

Հայաստանում սկսվել է տեռոր ժողովրդավարության դեմ, և իրավիճակի ամբողջ բարդությունն այն է, որ մենք այլևս չունենք Արևմուտքի զսպիչ դերը Հայաստանում։ Երբեք Հայաստանի ժողովրդավարությունն այսքան վտանգված չի եղել»,-շեշտել է Լևոն Զուրաբյանը։

Aysor.am