TRIPP-ը («Թրամփի ուղին») Վիլսոնյան դաշնագրի հետ համեմատելն անհեթեթություն է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է հասարակական գործիչ Լևոն Պարոնյանը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում տեղի ունեցածն ընդամենը հայտարարություն է, այն որևէ իրավական հիմք չունի։
Փաստաթղթում, ինչպես նշել է հասարակական գործիչը, կա կետ, որ միջանցքը կարող է տրվել երրորդ ուժի վերահսկողությանը։ «Չի բացառվում, որ հենց Թրամփի որոշմամբ այն տրվի Ռուսաստանին»,- ասել է նա։
Պարոնյանը կարծում է, որ փաստաթուղթն ընդամենը ժամանակավոր խաղաղություն է տալիս։ «Թրամփն իր էգոյից ելնելով թույլ չի տա, որ մոտ ապագայում՝ մեկ տարում, պատերազմ լինի»,- հավելել է նա։