Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Լևոն Օգանեզովի հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում։ Այս մասին հայտարարվել է նրա Facebook-ի էջում։
«Ամսաթիվ՝ երեքշաբթի, 2025 թվականի դեկտեմբերի 16։ Ժամը՝ 11:00։ Վայր՝ Բալլարդ-Դյուրան հուղարկավորության տուն, Մեյփլ պողոտա 2, Ուայթ Փլեյնս, Նյու Յորք նահանգ», – ասվում է հայտարարության մեջ։
Օգանեզովը մահացել է դեկտեմբերի 13-ին՝ 84 տարեկան հասակում։ Մահվան մասին հայտնել է նրա զարմիկը՝ բանաստեղծ Կարեն Կավալերյանը։
News.am
