Логотип

Խաղաղության պայմանագրի ստորագրման համաձայնեցված ժամկետ կա՞. Միրզոյանի մեկնաբանությունը

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համաձայնեցված ժամկետ չկա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չհաստատեց փաստաթուղթը Բաքվի հետ հաջորդ տարվա սկզբին ստորագրելու հայտարարությունը, որն ավելի վաղ հնչեցրել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան։

Միրզոյանը ՔՊ–ի համաժողովից առաջ ԶԼՄ–ներին խորհուրդ տվեց հարցում ուղարկել Թուրքիայի ԱԳՆ։

«Մենք այդպիսի ժամկետ… Մենք ինչպես փաստաթուղթը նախաստորագրելու պահին, այնպես էլ դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցվեց, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ խորհրդակցություններ սկսել ստորագրման տեղի և վայրի վերաբերյալ։ Հիմա էլ պատրաստ ենք»,– պատասխանեց Միրզոյանը։

Sputnik Արմենիա