Դուք ինձ հիմա խանգարում եք, ինձ հետամտում եք։ Այսպես արձագանքեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը 168.am–ի թղթակից հարցին, թե արդյոք խղճի մտոք է գործել, երբ 18–ամա դպրոցական Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանքի որոշում է կայացրել։
Դիտարկմանը, որ հանրային շրջանակները էմոցիոնալ են արձագանքել այդ որոշմանը, դատավորն ասաց. «Էդ կարգի չի կարելի հետապնդել մարդուն, խելքներդ գլուխներդ հավաքեք»։
Այլ հարցերի նա չպատասխանեց և հեռացավ։
Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա լլալիս էր։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ եկեղեցում վարչապետի թեկնազորի անդամ, ՊՊԾ աշխատակից Աշոտ Մկրտումյանը բռունցքով հարվածում է Դավիթին, ինչից հետո տղան վայր է ընկնում։
Երեկ Դավիթի եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։
News.am
