Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Այս մասին Ալեքսանյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Նրա երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում»,- գրել է պաշտպանը։
Նա նաև վստահեցրել է, որ համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կարող է ներկայացնել Վարդապետյանին։
Sputnik Արմենիա
