Логотип

Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է «Կանազ» մշակույթի տունը

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան շենքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 19։12-ին։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,– նշվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

Ավելի ուշ հայտարարվել է «թիվ 3 կանչ», և դեպքի վայր է մեկնել ևս 7 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Sputnik Արմենիա