Հունվարի 23-ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Օրինագծին կողմ քվեարկեց վաթսունհինգ պատգամավոր, դեմ՝ երկուսը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը, մասնավորապես «Հայաստան» դաշինքը, բոյկոտել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Մինչդեռ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որի միջուկը կազմված է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներից, մնացել է դահլիճում և մասնակցել քվեարկությանը։
News.am
