Логотип

Խուզարկել են եկեղեցու միջադեպի հետևանքով ձերբակալված եղբայրների բնակարանը

Իրավապահները քիչ առաջ խուզարկություն են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի հետևանքով ձերբակալված եղբայրների բնակարանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրանց փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը։

Նրա խոսքով` Երևանի քննչական բաժնից էին եկել խուզարկության, ոչ մի գործողություն նրանց կողմից չի եղել, մինչև որ տան սեփականատերերը չեն եկել։

«Ես և մյուս փաստաբանը նույնպես ներկա էինք խուզարկությանը, որի արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Բացարձակապես որևէ բան չի հայտնաբերվել, ոչ մի բան էլ իրենց հետ չեն տարել»,– ընդգծեց փաստաբանը։

Այն հարցին, որ քննիչները փորձել են բնակարանում գտնել հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի հետ համատեղ ակցիա անցկացնելու ինչ–որ պլան, Էլբակյանը նշեց, որ դա ընդամենը խուզարկության որոշումն է եղել, որ դատարան են ներկայացրել, սակայն քննիչներն ուղղակի ձեռնունայն հեռացել են Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրների բնակարանից։

Sputnik Արմենիա