Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի, այսպես կոչված, մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ անդրադառնալով այսօր ՔԿ–ի տարածած հաղորդագրությանը։
«Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,– նշեց նա։
Ավելի վաղ BEWS.am–ը հայտնել էր, որ Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին մեղադրում են կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու մեջ։
