Логотип

Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել ՝ հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն էր: Հրում վարժությունում բարձրացրել է 131 կգ ու 136 կգ՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի Պողոսյանը գրանցել է 241 կգ արդյունք։

Հայաստանը արդեն 4-րդ ոսկե մեդալն է նվաճում Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Alpha News