Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Նարեկ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն։
79 կգ քաշային ծանրորդների մրցման պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս ձևում նա 4-րդն է:
Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց նաև 188 կգ: Այս ձևում նա երկրորդն է:
Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:
Նույն քաշային կարգում մեր մյուս մարզիկը՝ Մարտին Պողոսյանը, մրցանակային տեղ չգրավեց։
Sputnik Արմենիա

 
															 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            