Ծափաթաղում կորած 3 տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքներում ոստիկանության 100 և փրկարար ծառայության 212 ծառայող է ներգրավված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությամբ, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Sputnik Արմենիա
