Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու 3 եղբայրները տեղափոխվում են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանին։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինն այսօր հրատապ նիստ էր հրավիրել, որի օրակարգում էին Օվանեսովների ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպումը։ Փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է տեղափոխվեն:
Sputnik Արմենիա
