Логотип

Կադաստրի կոմիտեի ղեկավարը պաշտոնների է կարգել բացառապես իր մտերիմ ու բարեկամ անձանց

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը համակարգում պաշտոնների է կարգել բացառապես իր մտերիմ ու բարեկամ անձանց, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ նրանք ոլորտից ոչ միայն հեռու են, այլև աշխատանքային շփումներում փողոցային լեքսիկոն են օգտագործում, այդ թվում՝ կանայք։

Լրատվականը փոխանցել է, որ Կադաստրի կոմիտեում սովորական աշխատանքային զրույցներն անգամ ռազբորկայի են նմանվում։

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը ԶԼՄ-ներին ահազանգել էր, որ «կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգել են և ծեծի ենթարկել»: Կոմիտեից սա հերքել են:

Armenia Today