Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Ըստ պարբերականի՝ Գարեգին Երկրորդը քննիչներին ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր իրավունքից։
Օրաթերթը նաև գրում է, որ կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում՝ որպես քննիչ։ Գործով քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Արա Ավագյանն է։
Sputnik Արմենիա
