Логотип

Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ միացել եմ էդ պոռնիկներին ու իր դեմ արշավին. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ, դպիր Արթուր Սահրադյանը հրապարակային կերպով ներողություն է խնդրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից՝ նրա դեմ արշավին միանալու համար։

«Ես այսօր ուզում եմ խոսել Էջմիածնի դեպքերի մասին, երբ տասը եպիսկոպոսներ գնացել էին Մայր Աթոռ՝ պահանջելու, որ Վեհափառը լքի իր աթոռը։ Ես 7 տարի առաջ մասնակցել եմ նոր «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժմանը, 7 տարի եղել եմ Գնդեվանքւ խաչի քավորը։ Ես ինքնս այն ժամանակ ուզել եմ, որ Գարեգին կաթողիկոսը լքի իր գահը։ Ես շփվելով Գնդեվանքի վանահայր հայր Կորյունի՝ այսօր կարգալույծ արված Արմեն Առաքելյանի հետ՝ հասկացա, որ ինքը ըսկի Գարեգին Վեհափառի ոտքի եղունգը չարժի։ Շատ անբարոյական բառիս բուն իմաստով, հոգևոր լեզվով ասած, նա պոռնիկ է։ Եվ ես դա կարող եմ ապացուցել, երբ ցանկանա՝ կուզի հեռուստատեսությամբ, կուզի հենց այսպես»,-հայտարարել է նա։

Ա. Սահրադյանը խնդրում է քրիստոնյաներից, որ իր սխալները չկրկնեն։

«Ես համայն հայությունից, քրիստոնյաներից ներողություն եմ խնդրում։ Եկեղեցու բոլոր հոգևոր առաջնորդներից, եպիսկոպոսներից, ի դեմս Կաթողիկոսից, որ յոթ տարի առաջ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցին»,-ասում է Սահրադյանը։

Ի դեպ, Արթուր Սահրադյանը Գեղամ Սահրադյանի հայրն է։ Գեղամն այն երիտասարդն է, որ տարիներ առաջ անսթափ վիճակում «Համմեր»-ով մուտք էր գործել Հանրապետության հրապարակ, քշել մայթերով, վնասել քաղաքցիների ու ոստիկանությանը պատկանող մեքենաներ, փախել ոստիկաններից։

Panorama.am