Հարավային Կալիֆոռնիայի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, տեղեկացրել է Fox11-ը։
Տեղի ժամանակով ժամը մոտ 21:35-ին հրշեջներ են ուղարկվել Էլ Սեգունդոյի «Շևրոն» նավթավերամշակման գործարան՝ տարածքում ծխի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:
Հարավային ծոցի հրշեջ ծառայություններն օգնության են կանչվել։ Նավթավերամշակման գործարանը զբաղեցնում է երկու քառակուսի մղոն տարածք և մատակարարում է Հարավային Կալիֆոռնիայի ավիացիոն վառելիքի ավելի քան 40 տոկոսը և շարժիչային վառելիքի ավելի քան 20 տոկոսը։ Այն Արևմտյան ափի ամենամեծ նավթավերամշակման գործարանն է։
«Շևրոն»-ը ամեն օր աշխատանքի է վերցնում 1 000 մարդ, 1 000 կապալառու և ունի իր սեփական հրշեջ ծառայությունը՝ լրիվ դրույքով աշխատող 24 հրշեջներով։
Նավթավերամշակման գործարանը դեռևս ունի օրական մոտավորապես 12 միլիոն գալոն վառելիք արտադրելու հզորություն, որը բավարար է օրական մեկ միլիոն մեքենա վառելիքով ապահովելու համար։
Գործարանը կառուցվել է 1911թ․, դրա սկզբնական հզորությունը օրական 5 000 բարել էր, բայց այսօր այն կարող է վերամշակել օրական 290 000 բարել։ Կալիֆոռնիայում կա Chevron-ի մոտավորապես 1 300 կայան։
News.am